Արմինֆո. ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան այսօր ժամանել է Երևան։
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը, Մորան կգլխավորի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։