Ամերիաբանկի նորաբաց «Կապան»
մասնաճյուղը հանդես է գալիս «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը
հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով
ծառայություններից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արշավի շրջանակներում թողարկվելու են «Ես սիրում եմ
Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից: «Ես սիրում եմ Սյունիքը» քարտը
տրամադրվում է միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում ս.թ. մարտի 6-ից մինչև
ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես ֆիզիկական անձանց համար առաջարկվում էԲոլոր ավանդների համար՝
գործող տոկոսադրույք +1%, Ինտերնետ-բանկ համակարգ՝ 50% զեղչ, «Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում: Արշավի շրջանակներում իրավաբանական անձ հաճախորդները ևս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից:
Նորաբաց «Կապան» մասնաճյուղը մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող
բոլոր ծառայությունները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում
հաճախորդներին: Մասնաճյուղն իր ժամանակակից
տեխնիկական հագեցվածության, հարմարավետ դիրքի, և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով
կապահովի հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար անհրաժեշտ պայմաններ:
«Կապան»
մասնաճյուղի բացման արարողության ժամանակ տեղի է ունեցել նաև խաղարկություն` սահմանված 3
մրցանակով` Ամերիաբանկի նվեր-քարտ 50 հազար ՀՀ դրամի, Ամերիաբանկի
նվեր-քարտ 100 հազար ՀՀ դրամի և Samsung
Galaxy Tab 4 պլանշետ:
ԱրմԻնֆո
գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական
ամփոփագրի տվյալներով, ակտիվ քարտերի թվով Ամերիաբանկն առաջատար տասնյակում է,
պլաստիկ գործարքների ծավալով` առաջատարների հնգյակում, բանկոմատների թվով
ամրագրվել է 5-րդ հորիզոնականում, սեփական POS-տերմինալների
թվով պահպանում է երրորդ դիրքը: Տեղական ArCa քարտերից զատ բանկը թողարկում և
սպասարկում է միջազգային Visa и MasterCard քարտեր:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ (նախկին «Հայներարտբանկ» ՓԲԸ, շուկայում գործում է 1996 թվականից, 2006
թվականին փոխել է բաժնետերերին և վերանվանվել
2008 թվականին) ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Որպես բանկի բաժնետեր հանդես
է գալիս «Ամերիա Գրուպ CY Ltd»` կապիտալում 100% բաժնեմասով: Ամերիաբանկի մասնաճյուղային
ցանցը, ներառյալ նորաբաց «Կապան» մասնաճյուղը, ունի 11 ստորաբաժանում, որոնցից 6-ը
գտնվում է Երևանում, 1-ը` ԼՂՀ-ում և 4-ը` Հայաստանի մարզերում (Քաջարան, Դիլիջան,
Վանաձոր-Կապան):