Արմինֆո. Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է տվել։
Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ստացել է Քեռյանի դիմումը և այն ուղարկել վարչապետի աշխատակազմ ։
Նշվում է, որ Քեռյանը հրաժարականի դիմում է գրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականության հետ անհամաձայնության առնչությամբ։
Հավելենք, որ Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտին։