Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության պետ - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: