


Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հաստատել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Արթուր Աֆյանի մահվան մասին լուրը:
ՙՄարտի 8-ին`13:20-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել անհայտ տղամարդու դիակ հայտնաբերելու մասին: Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ մահացածը Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայող Արթուր Աֆյանն է: Սահմանապահ վարչության ղեկավարությունն իր խորը ցավակցություններն է հայտնում Աֆյանի ընտանիքին և հարազատներին`համոզմունք հայտնելով, որ Հայաստանի իրավապահ մարմինները կպարզեն կատարվածի իրական պատճառները՚,- ասվում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայության`ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արթուր Աֆյանն անհետացել էր փետրվարի 21-ին: Որոնումներն սկսվել էին այն բանից հետո, երբ սահմանապահի կինը Սասհմանապահ վաչություն և ՀՀ ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել ամուսնու անհետանալու մասին: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 104 հոդվածի 1-ին մասով: Արթուր Աֆյանի դին հայտնաբերվել է Շիրակի մարզում` կախված վիճակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` Աֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով:



