Արմինֆո.Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան' ներկայացնելով հուշագիր Ադրբեջանի դեմ "Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի" կիրառման վերաբերյալ գործով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա ընդգծել է, որ այդ փաստաթղթում մանրամասն ներկայացված են տվյալ կոնվենցիայի կոպիտ խախտումները, որոնք Ադրբեջանի կողմից թույլ են տրվել տասնամյակներ շարունակ։