Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի կոչ անի անհապաղ բացել Լաչինի միջանցքը առեւտրային փոխադրումների համար: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հեռանկարները: Պետքարտուղարը նախագահ Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել Է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը",- ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։