Արմինֆո. Այսօր ԵՄ խորհուրդը համաձայնել է ստեղծել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այդ մասին ասվում է Եվրամիության կայքում զետեղված հաղորդագրությունում։
Նշվում է, որ առաքելության նպատակն է նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել վստահությունը տեղերում եւ ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ը:
"Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը Հարավային Կովկասում ԵՄ գործունեության նոր փուլ է բացում։ ԵՄ-ը կշարունակի աջակցել ապաէսկալացմանն ուղղված ջանքերին և հանձնառում է երկու կողմերի հետ սերտ համագործակցության՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար", - նշել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայաստանի հարցմանն ի պատասխան՝ EUMA-ն կիրականացնի սովորական պարեկություն եւ կհաղորդի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի տեղերում իրավիճակի ԵՄ ըմբռնումը։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։
Նշվում է նաև, որ EUMA-ի նախնական մանդատը գործելու է երկու տարի, իսկ նրա օպերատիվ շտաբը գտնվելու է Հայաստանում: Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS-ի քաղաքացիական պլանավորման և վարքի բաժնի (CPCC) կառավարիչ տնօրենը: Մոտ ապագայում կնշանակվի առաքելության ղեկավար, որը կղեկավարի գործողությունները տեղերում։
ԵՄ-ում նաև հիշեցրել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին 2 ամիս ՀՀ տարածքում գտնվող կարճաժամկետ առաքելության ավարտից հետո, 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բարձր ներկայացուցչին ուղղված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն առաջարկել է Եվրամիությանը նոր քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությանը համապատասխան։