
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իր հաճախորդներին առաջարկում է նոր ծառայություն` ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր
վարկային քարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
դառնալով
ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները
կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa
տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման,
այնպես էլ վճարային գործառնություններ:
Աղբյուրի համաձայն, ի տարբերություն
ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս
նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝
հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող
վարկային պարտավորությունները:
Ընդ
որում, Բանկն ընձեռում է հնարավորություն ստանալու մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ քարտով տրամադրվող նվազող սահմանաչափով վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
Միևնույն ժամանակ ArCa
Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող միջազգային Visa Electron,
Maestro կամ
MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` «Հայ բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ակտիվ քարտերի քանակով գտնվում է Հայաստանի առաջատար
բանկերի եռյակում, որոնք 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են ավելի
քան 161 հազար քարտ: (տարեկան աճը`8 հազարով), որից ավելի քան 56% - ը տեղական
ArCa քարտեր են, մոտ 33%-ը` Visa
և 11%-ը`Master
Card միջազգային
քարտեր: Բանկն առաջատարների եռյակում է նաև քարտերի վրայ մնացած միջոցներով, որոնց
ծավալը տարեկան կտրվածքով աճել է 11.5%, իսկ երեք տարվա կտրվածքով` 92.6%:
Բանկոմատների և POS-տերմինալների
գծով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է շուկայի առաջատարը, զգալիորեն առաջ
անցնելով շուկայի մյուս մասնակիցներից, մասնավորապես, 2014-ի հոկտեմբերի 1-ին բանկն
ունեցել է 202 բանկոմատ և 1232 սեփական POS-տերմինալ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է American Express կորպորացիայի բացառիկ գործակալը, դառնալով
Հայաստանում AmEx
քարտերի ներդրման նախաձեռնողը, միաժամանակ նոր դաշտ բացելով Հայաստանի քարտային
շուկայի զարգացման համար: 2010 թվականի նոյեմբերի 23-ից բանկը թողարկում է American Express Gold - Պրեմիում քարտերը, առաջարկելով
միջազգային մասշտաբի ոչ բանկային ծառայությունների բարձր մակարդակ, իսկ 2011
թվականի հոկտեմբերից բանկը հայաստանյան շուկայի համար քարտային նորպրոդուկտ` American Express Blue քարտը (AmEx Blue), համեմատաբար ոչ մեծ եկամուտներ ունեցող
անձանց համար:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Բանկի բաժնետերերն են` Credit Agricole S.A. - 15,56%, SJSC «Sacam International» ընկերությունը (Credit Agricole S.A անդամ) - 12,44%, ինչպես նաև գյուղական
փոխօգնության 10 մարզային Միություններ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը: