Արմինֆո.Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երեւանում է:
"Կրկին Երևանում մեկ օրով՝ հանդիպումների համար։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին, որպեսզի ուսումնասիրեմ առաջ շարժվելու ուղիները: Եվրամիության նպատակը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը", - գրել է նա Twitter-ում։
Հավելենք նաև, որ ըստ ԶԼՄ-ների, ԵՄ 27 երկրների արտգործնախարարներն այսօր կայանալիք հանդիպմանը մտադիր են հաստատել Հայաստանում Եվրամիության նոր առաքելությունը, որը պետք է "նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը": ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է Բերձորի (Լաչինի) միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար: