


ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քէտի Մեյլորն այցելել են
Թալինի հիվանդանոց:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի` համատեղ
իրականացվող ծրագրի շնորհիվ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը համալրվել է
նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով` շարժական տաքացուցիչ,
ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, hրատապ
իրավիճակների համար նախատեսված պայուսակ, և այլն: Սարքավորումներն առանձնահատուկ
կարևորություն ունեն բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով,
որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն
ցուցաբերելու հարցում:
2008թ.-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվել է
«BirthLink» ՀԿ-ի հետ համատեղ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի
և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին
գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի,
Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:



