Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի՝ Սուրեն Մաղաքյան: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն ՝ Մաղաքյանին խորհրդական նշանակելու որոշումը վարչապետը ստորագրել է հունվարի 19-ին։ "Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Մաղաքյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական ", - ասված է վարչապետի որոշման մեջ: