Արմինֆո.ՀՀ զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նշենք, որ նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանն այսօր առավոտյան նախագահի հերթական հրամանագրով ազատվել է պաշտոնից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի զորանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել՝ 3 զինծառայող, որոնց վիճակը գնահատվում է ծանր: