


Արմինֆո.Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն», - ասվում է հաղորդագրությունում:



