Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնանկ է արել երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ զորամասում բռնկված հրդեհի ֆոնին, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաեւ բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի թիկունքային ապահովման եւ կոմունալ ծառայության հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գոռ Սերգեյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը եւ ինժեներասակրավորական վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:
Նշենք, որ այսօր գիշերը, դեռևս չպարզված հանգամանքներում, Գեղարքունիքի մարզի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: