Արմինֆո. Երկու տարի էլ չի անցել, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը կրկին թեժանում է, և Ռուսաստանը, որը շեղված է և թուլացած Ուկրաինայի պատերազմից, չի միջամտել։
Մարտահրավեր նետելով ռուսական ներկայությանը՝ ադրբեջանցիները ստուգում են, թե արդյոք Մոսկվան նախկինի պես կարող է և լի է վճռականությամբ՝ իր կամքը պարտադրել հարևաններին ՝ Ուկրաինայում իր հակամարտության ֆոնին։ Այս մասին ասվում է նախօրեին The New York Times թերթում հրապարակված վերլուծական հոդվածում՝ նվիրված Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր ճգնաժամի ներկա իրավիճակին։
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների Ռուսաստանի միջամտությամբ դադարեցումը թույլ տվեց նրան հաստատել իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում՝ միաժամանակ խորացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ՝ որպես իր անվտանգության երաշխավորի։ Հոդվածում ասվում է, որ այս "գործարքը" Պուտինին դիրքավորել է որպես խաղաղարար եւ, թվում էր, հաստատել է Ռուսաստանի օրինական ազդեցության մասին նրա հավակնությունները ՝ որպես միակ տերություն, որը կարող է կայունություն պահպանել նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում:
Սակայն, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փոխեց միջազգային իրավիճակը և ամրապնդեց Թուրքիայի և Իրանի դիրքերը, որոնք ներկայում Մոսկվայի համար առևտրի կարևոր աղբյուրներ են՝ միևնույն ժամանակ խաթարելով Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած վեց հետխորհրդային երկրների ռազմական դաշինքի (ՀԱՊԿ) մաս է կազմում և ունի ռուսական ռազմակայան, սակայն, մինչ օրս Կրեմլը, որի ձեռքերը կապված են Ուկրաինայում, ոչ մի գործողություն չի ձեռնարկել իր դաշնակցին օգնելու համար:
Այդուհանդերձ, հոդվածի հեղինակի համոզմամբ, Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է երկու երկրներում։ Ադրբեջանում Ուկրաինա ներխուժումն էլ ավելի է լարել հասարակական կարծիքը Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի դեմ, իսկ Հայաստանում Ռուսաստանի ռազմական աջակցությունը պակաս գրավիչ է թվում, քանի որ Ռուսաստանն այլևս չի հանդիսանում զենք արտահանող և միանշանակ գործընկեր Հայաստանի համար՝ Անկարայի և նրա գլխավոր դաշնակից Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների ամրապնդման ֆոնին։ Մինչդեռ, Կրեմլը շարունակում է ձեռքը պահել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վրա, և պրն. Պուտինը խոսել է Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։
Թեև, ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ադրբեջանը հաղթել է 2020 թվականի պատերազմում, նա դեռևս չի հասել իր բոլոր նպատակներին՝ ներառյալ Հայաստանի հարավ-արևմուտքում տրանսպորտային միջանցք ունենալը դեպի ադրբեջանական Նախիջևանի էքսկլավ։ Ուստի Բաքուն ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը Լաչինի ճանապարհի նկատմամբ, որն այժմ արգելափակվում է, պնդելով, որ Հայաստանն այն օգտագործում է ցամաքային ականների ապօրինի փոխադրման համար։
Էսկալացիայի ֆոնին՝ Ռուսաստանը փորձում է գնալ միջին ճանապարհով։ Եվ այս ֆոնին, քանի դեռ Մոսկվան շեղված է Ուկրաինայի պատերազմով, Եվրամիությունը և Միացյալ Նահանգներն ակտիվացրել են կայուն խաղաղության հաստատման գործում միջնորդության և Կովկասում իրենց ազդեցության մեծացմանն ուղղված իրենց սեփական ջանքերը, ստեղծելով նոր բանակցային ուղի, ինչն անսովոր է, քանի որ մեկը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մյուսը՝ ԵՄ-ի, և դա այն ժամանակ, երբ Մոսկվան և Արևմուտքն այսօր պարփակված են իրենց ամենաինտենսիվ հակամարտության մեջ։