Արմինֆո. Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին.
Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին», - գրել է Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում։