Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի։ Ակցիան կազմակերպել էր "Զորակցենք Արցախին" շարժումը։
Ըստ նախաձեռնողների, ակցիայի նպատակն է քաղաքակիրթ Ֆրանսիային առաջարկել հավատարիմ ﬓալ հայոց ցեղասպանությունը դատապարտող իր ազգային դիրքորոշմանն ու պետական օրենքին և անտարբեր լռությամբ հանցակից չդառնալ Ադրբեջանի իշխանությունների կողﬕց իրականացվող՝ Արցախաբնակ հայության նոր «սպիտակ» ցեղասպանությանը։
Այդ համատեքստում ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 2022 թ․դեկտեմբերի 12-ից «բնապահպաններ» ներկայացող ﬕ խումբ ադրբեջանցիներ փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախը Բերձորի ﬕջանցքով արտաքին աշխարհին կապող ﬕակ ճանապարհը։ 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ գտնվում են հումանիտար աղետի ﬔջ և շարունակում են պատանդ ﬓալ սեփական հայրենիքում։ «Բերձորի ճանապարհի փակումը արցախահայությանը զրկել է մարդկային կյանքի ու կենսագործունեության տարրական ﬕջոցներից՝ այդ թվում սննդի պաշարներից, կենսականորեն անհրաժեշտ դեղաﬕջոցներից, վառելիքից։ Բաքվի ոճրագործ իշխանությունը ժամանակ առ ժամանակ դադարեցնում կամ խաթարում է նաև գազի և էլէկտրականության մատակարարումը՝ տները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները թողնելով սառնամանիքի ու խավարի ﬔջ: Ադրբեջանական պետության կողﬕց գործուղված և անթաքույց հովանավորվող կեղծ «բնապահպանների» գործողությունները ﬕջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ու հանցավոր ոտնահարում են՝ Արցախաբնակ հայության դեմ կազմակերպված ցեղասպանության ոճրագործ սադրանք», - նշել են հավաքվածները։
Այդ կապակցությամբ ակցիայի մասնակիցները, Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում, Ֆրանսիայից պահանջել են դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները՝ դիվանագիտական, մշակութային, տնտեսական, քաղաքական և էներգետիկայի ոլորտում։
Դեսպանատան մոտ եկած մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիայի ավարտին դեսպանատուն են հանձնել նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված նամակ։