Արմինֆո. Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ:
Ինչպես հաղորդել են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից, Հասանովը իտալական պատվիրակությանը տեղեկացրել է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
Բարձր գնահատական է տրվել երկու երկրների համագործակցությանը ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում: Մտքեր են փոխանակվել պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտներում Բաքվի և Հռոմի վիճակի և հեռանկարների շուրջ։ Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են արձանագրություն ուսումնակրթական բնագավառում մտադրությունների մասին, հաղորդում է «Անադոլու»-ն: