Արմինֆո. էլեկտրականությունից հետո Ադրբեջանն Արցախը զրկել է նաեւ ինտերնետից: "Ղարաբաղ Տելեկոմը" հաղորդել է, որ ինտերնետային մալուխը վնասվել է այն հատվածում, որտեղ ադրբեջանցի կեղծ էկոլոգները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի մամուլի քարտուղար Զոյա Բարսեղյանը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Արցախում ինտերնետն անջատված է։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախը հունվարի 9-ից զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հավելենք նաև, որ սրանք Ադրբեջանի գործողությունների ավանդական մեթոդներն են, որոնք դեկտեմբերին երեք օրով Արցախը զրկել էին գազից։