Արմինֆո.Մենք համախմբվել ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև ՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի և Արցախի վրա հարձակումները դադարեցնելու նպատակով։
Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր Վալերի Բուայեն, ով զետեղել է երկրի խորհրդարանի առջև ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիայի լուսանկարներ։
"Սա արտակարգ իրավիճակ է։ Եկել է ժամանակը սատարելու մեր հայ դաշնակիցներին", - գրել է նա։
Հունվարի 10-ի երեկոյան տեղի ունեցած Բողոքի ակցիային մասնակցել են մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ։