Արմինֆո.Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին պաշտոնական առաջարկ, բնականաբար, չի եղել և չէր կարող լինել։ Այդ մասին հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն, իրականությունն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է. երբեմն մենք պետք է խորը նայենք ենթատեքստին և դիտարկենք գլոբալ գործընթացները: Մեզ համար, ընդհանուր առմամբ, ինքնիշխանությունն ու անկախությունը բացարձակ արժեք են, և մեր պարտքը, առաքելությունն ենք համարում անել ամեն ինչ, որպեսզի ապահովենք պետականության գոյությունը", - ասել է նա։
Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե՝ ինչ նկատի ուներ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով այդ թեմայով ՌԴ-ի ճնշումների մասին, ՀՀ վարչապետն ասել է, թե, հնարավոր է, խոսքը եղել է նաև փորձագիտական կարծիքների մասին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԽ քարտուղար Գրիգորյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակումը տեղավորվում է Հայաստանին միութենական պետությանը միանալ եւ երկրի տարածքով արտատարածքային միջանցք տրամադրել հարկադրելու տրամաբանության մեջ: Ընդ որում "Ազատություն" ռադիոկայանը, մեջբերելով Գրիգորյանի խոսքերը, մատնանշել է Ռուսաստանին ՝ որպես այդ պարտադրանքն իրականացնող երկիր։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "ֆեյք" է անվանել Երեւանին միութենական պետության մեջ մտնելու եւ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք տրամադրելու մասին հայտարարությունները: