Արմինֆո.Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Այդ մասին հաղորդում է «ԱրցախԷներգո»-ն:
«Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից (https://www.facebook.com/profile.php?id=100088251438925), ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։ Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել էր Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը ։ ԼՂՀ բնակչությունն արդեն գրեթե մեկ ամիս շրջափակման մեջ է՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հավելենք նաև, որ սա Ադրբեջանի գործողությունների ավանդական մեթոդն էն, որը դեկտեմբերին երեք օրով զրկել էր Արցախը գազից