Արմինֆո. Թուրքիայի նախագահ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսով քննարկել է գազային հանգույցի նախագիծը և Ուկրաինայի հարցով հնարավոր թուրքական միջնորդությունը։
Ինչպես գրում են ռուսական և թուրքական ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում Էրդողանը հավաստիացրել է Պուտինին, որ Անկարան ամրապնդել և շարունակում է ամրապնդել բնական գազի կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքը: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հաղորդել է հանգույցի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի նախապատրաստման մասին։
Բացի այդ, նախագահ Էրդողանը մտադիր է շարունակել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերը։ Ունենալով երկու կողմերի հետ բանակցություններ վարելու հնարավորություն՝ Թուրքիայի նախագահը մտադիր է այսուհհետեւ էլ առաջարկել իր միջնորդությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը նախատեսված է հունվարի 4-ին, սակայն այն կայացել է այսօր: Էրդողանը նախատեսում է զրույցել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։