Արմինֆո.Լաչինի ճանապարհի շուրջ ընթացող իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին այսօր Անկարայում հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարվա արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։
«Եղբայրական Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով ։ Անկարան սերտորեն համակարգում է իր քայլերը Բաքվի հետ՝ նաև Հայաստանի հետ կապերի կարգավորման հարցում։ Անշուշտ, Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության թեստ կդառնան։ Եղբայրական Ադրբեջանի ընդերքը թալանելու փորձերն անթույլատրելի են", - ասել է թուրք նախարարը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ