Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022 13:00
Նաիրա Բադալյան

Հայաստանը կարող է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայցերով

Հայաստանը կարող է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայցերով

Արմինֆո.Կառավարությունն աայսօրվա նիստում հավանություն է տվել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հիմնավորման համաձայն, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: ՀՀ-ը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացվել: ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ակնհայտ է, որ ՍԴ որոշման կայացումից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել 2005 և 2015 թթ.-ներին: «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Նշենք նաև, որ կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը: Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդատյա հանցագործությունների շրջանակը: Այդ հանցագործություններն են՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունները: Ընդ որում դատարանին ընդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող և այլ միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև՝ ագրեսիայի հանցագործությունը: Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021թ. մայիսից սկսած, այնուհետև 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով: Այդ ագրեսիայի հետևանքները դեռ շարունակվում են առկա մնալ, քանի որ մինչև օրս Ադրբեջանի զինված ուժերը դեռ տեղակայված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, քաղաքացիական բնակավայրերին հարող տարածքներում: Որպեսզի Հայաստանը կարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, անհրաժեշտ է վավերացման հետ մեկտեղ կատարել ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի վեր։ Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններին: Հարկ է շեշտել նաև, որ ՄՔԴ-ին միանալու մասին անդրադարձ է կատարվում Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որով հավաստվում է, որ կողմերի նպատակը պետք է լինի ամրապնդել խաղաղության և միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցությունը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու և կիրարկելու միջոցով ՝ հաշվի առնելով իրավական ու սահմանադրական շրջանակները»,-ասել է նախարարը:

 

Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումը կայացվել է երկար քննարկումների արդյունքում. «Հույս ունենք, որ նաև Սահմանադրական դատարանը Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշի, որովհետև իսկապես երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը, և մեր դիտարկումներով՝ նախկինում առկա խոչընդոտները գոյություն չունեն»:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Հիմա մենք երկու ռեժիմով ենք այս փաթեթն ընդունում, մեկը՝ վավերացման, մյուսը՝ դատաիրավազորության, դատարանի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հետադարձ ճանաչելու նպատակով: Երկուսը մեկ փաթեթում՝ մեկ օրենքի նախագծով:

 

Սահմանադրական դատարանը, իհարկե, ընդունել է որոշում 2004 թվականին դեռ օգոստոսի 13-ին Սահմանադրությանը չհամապատասխանող չճանաչող երկու դրույթներով, բայց, այնուամենայնիվ, դրանից հետո տեղի են ունեցել երկու լրջագույն Սահմանադրական փոփոխություններ, ոչ միայն Սահմանադրական բարեփոխումներ: Ես կնշեի նաև, որ կարծում ենք՝ ընդհանուր սահմանադրաընկալում և իրավաընկալումներում փոփոխություններ են տեղի ունեցել: Վերստին այս հարցը Սահմանադրական դատարանի առաջ դնելով՝ սա նույն հարցը չէ ինչ-որ դրվել էր դեռ 2004 թվականին, սա արդեն դառնում է նոր հարց»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ Քրեական դատարանի կանոնադրությունն այս պահի դրությամբ վավերացրել է 123 պետություն. «Մեր տարածաշրջանում կանոնադրությանը մասնակից պետություն է Վրաստանը: Մեր կողմից եթե վավերացնենք՝ փաստացի արդեն տարածաշրջանում երկու պետություն դառնալու է Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Մի փոքր նկատառում էլ ևս՝ այս պահի դրությամբ մենք վավերացման փաթեթում ներառել ենք հիմնական կանոնադրությունը, որը ներառում է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրավազորության իրականացումը: Ագրեսիայի հանցագործության դրույթը լրացում էր կատարվել կանոնադրության մեջ 2010 թվականին Կամպալայում կատարված փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտել 2018 թվականին, և այս համաձայնագիրն առանձին փաստաթուղթ է: Դրա մասնակից պետությունների թիվն այս պահին 44 է, բայց ճշտում՝ այս պահին մենք խոսում ենք հիմնական կանոնադրության մասին»:

Վարչապետը հետաքրքրվել է. «Պարոն Կիրակոսյան ճի՞շտ ենք հասկանում, որ եթե Սահմանադրական դատարանը որոշեց և մենք վավերացման գործընթացն անցանք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով, ժողովրդին հասկանալի լեզվով ասած, միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում»:

 

Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է. «Այո, Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող դատային իրավազորությանը ենթակա, ավելի ճշտեմ՝ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման կամ դրանց կանխարգելման նպատակով: Եվ այս առումով, այո, քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու արդեն Միջազգային քրեական դատարանի առաջ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։
ԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծըԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծը
Yandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև ՀայաստանումYandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև Հայաստանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերությունՀայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերություն
ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանըՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը
Երևանն ու Վարշավան քննարկել են  համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Վարշավան քննարկել են համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները
Խորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրըԽորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ ԳրիգորյանինՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիգորյանին
Երևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուցԵրևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուց
Նարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունըՆարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը
Նախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորըՆախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ովԵրևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ով
Շինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումըՇինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումը
Երևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձրԵրևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձր
Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։
Անհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասներըԱնհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորումՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորում
Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը
Երևանը հավերժացրել է մեծ Ֆրունզիկի հիշատակը․ քաղաքի զբոսայգիներից մեկում բացվել է արվեստագետի հուշարձանըԵրևանը հավերժացրել է մեծ Ֆրունզիկի հիշատակը․ քաղաքի զբոսայգիներից մեկում բացվել է արվեստագետի հուշարձանը
Փաստաբանը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունըՓաստաբանը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասինՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին
Նոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցումՆոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում
ՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտումՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտում
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբ
Սամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնաՍամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնա
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը
Հարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներՀարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներ
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվիՀայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։
Երևանը կնշի իր 2808-ամյակըԵրևանը կնշի իր 2808-ամյակը
ՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովըՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստըՀայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստը
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
Հայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆՀայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆ
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառովՀայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառով
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ
ԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունըԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Ծառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասինԾառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին
Սամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատովՍամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատով
Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
Երեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերըԵրեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերը
Արամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալԱրամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ
Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերՌուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ