Արմինֆո.ՄԱԿ մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ:
«Որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այնքան ավելի երեխաները կտուժեն հիմնական սննդամթերքի և հիմնական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են գոյատևելու, առողջ աճի և բարեկեցության համար: Շատ երեխաներ զրկվել են նաեւ ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից", - ասվում է հայտարարության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավաստիացնում է, որ շարունակում է երկխոսել և համագործակցել բոլոր մասնակիցների հետ՝ տարածաշրջանում ապրող երեխաների աջակցությանը հասանելիություն ստանալու համար: