Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է պահեստազորայինների հավաքներ անցկացնել՝ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը։ Գերատեսչության ներկայացրած նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում՝ e-draf.am.
Հավաքներին կներգրավվի 3281 քաղաքացիներ, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական, 152-ը՝ ավագ ենթասպայական, և 232 - ը ՝ սպայական կազմեր։ Խոսքը, հիմնականում, հրթիռահրետանային մասնագիտությունների ներկայացուցիչների ներգրավման մասին է։ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ հավաքներն ապահովելու նպատակով նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 306 միավոր ավտոտրանսպորտ ՝ յուրաքանչյուր ավտոտրանսպորտ գործարկելով ոչ ավելի, քան 7 օր ժամկետով։
< Հավաքների անցկացման ծախսերը կիրականացվեն ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում այդ նպատակների համար հատկացված միջոցների հաշվին", - ասված է որոշման նախագծում։
ՊՆ-ում հիմնավորում են, որ որոշման նախագծի ընդունումը կապված է պահեստազորայինների առաջին խմբի շարքայինների, ենթասպաների եւ սպաների զինվորական վարպետության բարձրացման վարժանքների անցկացման հետ: Ուսուցումն անցկացնելուց հետո անհրաժեշտություն կառաջանա պահեստազորայիններին ձեռնամուխ լինել մարտական հերթապահության։