Արմինֆո.Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հույս ունի, որ Լաչինի միջանցքում սառչող ադրբեջանցի բնապահպանները մուշտակները կփոխարինեն համազգեստով ՝ խաղաղ վերադառնալով իրենց զորանոցները:
Ամանորյա իր շնորհավորանքը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով, ռուս պատգամավորը սկսել է, առաջին հերթին, ներողություն խնդրելով։ "Սկսեմ ներողություն խնդրելուց։ Մեկ տարի առաջ, շնորհավորելով Ձեզ Վագրի տարվա կապակցությամբ, ես ասացի, որ պատերազմ չի լինելու, բայց կլինի այնպիսի խաղաղություն, որ քիչ չի թվա։ Կատուն, պարզվեց, ավելի նենգ էր՝ քան սպասվում էր: Ես չեմ սխալվել խաղաղության հարցում, բայց սխալվել եմ պատերազմի հարցում։ Հիմա բողջ հույսը նապաստակի վրա է, թող որ՝ Սև: Սևերը վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ նշանակություն ունեն ։ «…» Մենք Պետական Դումայում էլ ձեռքներս ծալած չենք նստում։ Երկրի հետ համընթաց ավարտելով համավարակը, արծիվ Հինշտեյնի հետ վերջին հհհարվածն ենք հասցնում ԼԳԲՏ-ին, ձայնագրում ենք մեր շալյապինյան ձայները կենսաչափական անձնագրում և ձկնորսության մասին օրենքում մուշտակի տակ ծովատառեխ ենք փնտրում։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ավելի մարդասիրական է, քան Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներում "Սարմատ" գովազդելը։ Շնորհավորում եմ Ձեզ մեզ հետ, իսկ մեզ Ձեզ հետ՝ Նոր տարում: Միասին մենք չենք կորչի: Մտածեք լավի բաների մասին, մեկ էլ տեսար՝ նորից կհասնենք Խերսոն և կհանդիպենք Օդեսայում։ Կսյուշա Սոբչակը մի կոպեկ կվաստակի արդար աշխատանքով՝ դադարելով սպառնալիքներով վիրավորել մեր ռազմարդյունաբերական համալիրին։ Լաչինի միջանցքում սառչող ադրբեջանցի բնապահպանները մուշտակները կփոխարինեն համազգեստով ՝ խաղաղ վերադառնալով իրենց զորանոցներ։ Հենվեք գազարի և կաղամբի վրա Նոր 2023 թվականին: Միշտ ձեր՝ Կոնստանտին Զատուլին, որը նշում է ԽՍՀՄ 100 – ամյակը՝ գրեթե լիակատար մենության մեջ", - ասված է Զատուլինի շնորհավորական ուղերձում: