Արմինֆո. Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Այդ մասին հաղորդել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում։ Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26», - ասվում է հաղորդագրությունում: