Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2022 20:12
Ալինա Հովհաննիսյան

Ֆրանսիայի մտավորականներն ու արվեստագետները զորակցություն են հայտնել Արցախին

Ֆրանսիայի մտավորականներն ու արվեստագետները զորակցություն են հայտնել Արցախին

Արմինֆո. Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝

Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։ Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլք։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը։

 

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓՐԿԵԼ 120 000 ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

 

Սուրբ Ծննդյան այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են ի սատար Արցախի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում

 

Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից:

 

Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն:

2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների՝ այդ թվում նաև երեխաների, կյանքը վտանգված է:

 

Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու՝ կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին: 2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ:

 

Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը:

 

Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետև այդ ժողովուրդը մեզ է նման:

 

Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարևաններին վաճառելիք և մատակարարելիք բարիքներ ունեն:

 

Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչև Արևելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում և կակաչների փնջերում, որ միգուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին:

 

Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաև շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, և Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը:

 

Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան