Արմինֆո. Խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է անմիջականորեն Բաքվի և Երևանի միջև։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով այն հարցը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում ինչպես է առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Գալուզինը նշել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Սոչիի գագաթնաժողովի ամփոփիչ եռակողմ հայտարարությունում։ «Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները զուտ կոնֆիդենցիալ բնույթ են կրում։ Մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Դա միայն կվնասի գործին», - ընդգծել է նա։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ