Արմինֆո.264 ժամ շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը: Այդ մասին հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը։
«Հայոց պատմության չգիտեմ արդեն որերորդ 12-րդ օրն է, որ այդպես կոչված միջազգային հանրությունը մեզ բացատրում է, որ թքած ունի այդպես կոչված ժողովրդավար Հայաստանի վրա, բայց մենք այդքան համառությամբ դաս քաղել չենք սիրում: ....
... խոսքը ոչ մեկին պետք չի, լռությունն էլ ոչ ոք չի հասկանում, ... մի բան արեք, թեկուզ նախաձեռնեք Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը, խառնեք խաղաքարտերը, գիտակցված բանակացող փոխեք, .... Հանուն Հայաստանի ձեր անձնականը ստորադասեք ՄԵՆՔԻ` միասնական գալիք սերունդների շահերին ....
Իսկ ՄԵՆՔ-ին հասնելու համար պատկերացնում եմ, որ վերածնունդը Արցախից պետք է սկսվի։ 1988-ից անցել ենք "լենին պարտիա գորբաչով"-ի սուտ լինելուց մինչև ինչ ասես և հասկացել, որ ուժն է ծնում իրավունք: Հիմա էլ պետք է հասկանանք, որ «խաղաղասեր ու իբր ժողովրդավար» հլու հնազանդից բան չի ստացվելու։ Այսքանը:
Հ.Գ. Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեր պապերն են ասել, թուրքի հետ շփվիր, բայց ճպատըտ ձեռքից ցած մի դիր։ Երբ ոտի կկանգնենք, այդ ժամանակ էլ ամեն ինչ կդադարի», - գրել է Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ՝ առավոտյան ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ՝ կրկին "բնապահպանական պատճառներով": Ճանապարհը փակ է մնում մինչ օրս։ Բացի այդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել էր նաեւ գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ։ Գազամատակարարումը վերականգնվել է երեք օր անց։ Հատկանշական է, որ բնապահպանական պահանջներից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները հնչեցրել են նաև քաղաքական պահանջներ. Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ադրբեջանի ՆԳՆ և պետական անվտանգության ծառայության վերահսկողություն ու գործունեություն։
Հավելենք, որ, այսպես կոչված, բնապահպանների կողմից առաջին սադրանքները սկսվել են դեկտեմբերի 3-ին ՝ Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի փակմամբ։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամական կողմը պարբերաբար տարատեսակ սադրանքներ է ձեռնարկել ինչպես ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 10 - ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մուտք գործել ԼՂՀ-ում գործող երկու հանքավայր, սակայն ղարաբաղցիները թույլ չեն տվել մտնել հանքեր։