Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի կողմից կընկալվի որպես առճակատման քայլ, սակայն դաշինքին Ուկրաինայի անդամակցության սցենարը չի համարում ամենահավանականը:
"Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին Ռուսաստանի կողմից կընկալվի որպես առճակատման նման մի բան. անկախ այն հանգամաանքից, թե արդյոք Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ - ին, իսկ դա ամենահավանական սցենարը չէ, նա ստիպված կլինի անվտանգության երաշխիքներ տրամադրել", - ասել է Մակրոնը Monde թերթին տված հարցազրույցում, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն:
Նրա կարծիքով, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ճարտարապետությունը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ապա նաեւ Բելառուսի համար: "Մենք չենք կարող մտածել այդ գոտու անվտանգության մասին միայն ՆԱՏՕ-ի պրիզմայով", - նշել է Ֆրանսիայի ղեկավարը: -