Արմինֆո.Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դավթաշենի կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է 29 տրանսպորտային միջոց. կա մեկ տուժած, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ։ «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել բենզինի արտահոսք։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության աշխատակիցները։ ժամը 11։20-ից երթևեկությունը վերականգնվել է։