


Արմինֆո. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախի շրջափակման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհրդի լիբերալ անդամ Քրիս Ռաթը։
"Տագնապալի հաղորդագրություններ են շարունակում ստացվել Արցախից, որը շրջափակման մեջ է մնում Ադրբեջանի կողմից։ Ոչ ոք երբեք չպետք է զրկված լինի սննդի և դեղորայքի հասանելիությունից, էլ չեմ ասում 120,000 մարդու մասին: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախի շրջափակման համար", - գրել է աավստրալացի պատգամավորը:



