Արմինֆո. ՆԱՏՕ-ն կարող է դեր խաղալ Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության ամրապնդման գործում։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
"Ես իսկապես ողջունում եմ բոլոր կառուցողական ջանքերը, որոնք կօգնեն կարգավորման գործընթացին ։ Ես նաև ողջունում եմ այն կենտրոնական դերը, որն այս առումով խաղում է Եվրամիությունը։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է օժանդակ դեր խաղալ երկու մայրաքաղաքների միջև վստահության ամրապնդման գործում՝ քաղաքական երկխոսության միջոցով։ Բայց մենք չունենք որոշակի մեխանիզմ կամ պաշտոնական դեր ուղղակի քննարկումներում։ Ես նաեւ ցանկանում եմ հավելել, որ մենք կշարունակենք աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի առաջ մղմանը", - ասել է Խավիեր Կոլոմինան APA-ի հարցազրույցում: