Արմինֆո. Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Այդ մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:
«Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն», - ասվում է հաղորդագրությունում: