


Արմինֆո. Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր ուխտավորների ներկայությամբ մտահոգություն է հայտնել Բերձորի (Լաչինի) միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Վատիկանի պաշտոնական կայքը։
"Սիրելի եղբայրներ և քույրեր, ես մտահոգված եմ Հարավային Կովկասում Լաչինի միջանցքի իրավիճակով ։ Ինձ հատկապես անհանգստացնում է բնակչության հումանիտար ծանր վիճակը, որը սպառնում է էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակային պայմաններում։ Ես խնդրում եմ բոլոր մասնակիցներին խաղաղ լուծումներ գտնելու պարտավորություն ստանձնել ՝ հանուն մարդկանց ", - նշել է Հռոմի Պապը։



