


Արմինֆո. Լիտվայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման առնչությամբ։
"Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցնում է ծանր հումանիտար հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն խոչընդոտում է ազատ տեղաշարժին, այլեւ սպառնալիքի տակ է դնում Հարավային Կովկասի ողջ խաղաղ գործընթացը", - ասվում է Լիտվայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի միկրոբլոգում:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ հերթական սադրանքի արդյունքում "էկոլոգիական պատճառներով" փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Հայկական թելեգրամյան ալիքները, այսպես կոչված, բնապահպանների շրջանում նույնականացրել են ԱՀ հատուկ ծառայության աշխատակիցներին։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է նաեւ գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ։ Մոտ 120 հազար մարդ ոչ միայն հայտնվել էր շրջափակման մեջ և, փաստացի, պատանդների կարգավիճակում, այլև զրկվել էր ջեռուցումից, որը վերականգնվել է միայն դեկտեմբերի 16-ին։



