Արմինֆո. Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսն այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել է Երևան: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը:
«Նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։ Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկել EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։ Կողմերը կանդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին», - ասվում է հաղորդագրությունում։