Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նախօրեին ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Թշնամական ապատեղեկատվությունը հերքել են նաև Հայաստանի պաշտպաննության նախարարությունում։ ՀՀ ՊՆ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, երեկ 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: