Արմինֆո. Աշխարհում Մեծ Բրիտանիայի դրությունը չի բարելավվի, եթե Ադրբեջանում նրա նավթային շահերն առաջնահերթություն ունենան Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայերի կյանքի, ազատության եւ հողի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:
"Հայոերի հերթական ցեղասպանության գործընթացը պետք է կասեցվի հիմա", - ընդգծել է բարոնուհի Քոքսը:
Ուշագրավ է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի կառավարությունը Բրիտանական Anglo Asian Mining Company ընկերությանն է փոխանցել է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրի կառավարումը՝ հուլիսին կնքված 3 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում։ Նշվում է, որ Կաշենի պղնձամոլիբդենային հանքը ներկայումս գտնվում է Արցախում տեղակայված Base Metals ընկերության կառավարման ներքո:
Պաշտոնապես Մեծ Բրիտանիայում գրանցված ՝ Anglo Asian Mining Company-ն իր կայքում հաղորդել է, որ 2022 թվականի հուլիսի 5-ի կոնցեսիոն համաձայնագիրը ներառում է երեք հանքահոր՝ 340 քառակուսի մղոն ընդհանուր մակերեսով: Հանքերից մեկը, որն Ադրբեջանը փոխանցել է ընկերությանը, Արցախի Մարտակերտի շրջանի Կաշենի պղնձամոլիբդենային հանքն է ։ Լրատվամիջոցները գրում են, որ ընկերությունն իր հաղորդագրության մեջ օգտագործել է Կաշենա ադրբեջանական անվանումը և հաղորդել, որ 2016 թվականի հունվարի դրությամբ հանքի պաշարները կազմել են 275 հազար տոննա պղինձ և 3,2 հազար տոննա մոլիբդեն: Նշվում է, որ ընկերությունն օգտագործել է տվյալներ, որոնք ավելի վաղ հրապարակել էր Base Metals-ը ։ Բրիտանական ընկերությունը նաեւ նշել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում են խաղաղության եւ կայունության ապահովման համար, եւ Ադրբեջանի կառավարությունը "բոլոր ողջամիտ ջանքերը կգործադրի", որպեսզի ընկերությանը թույլ տա ֆիզիկական հասանելիություն ստանալ հանքավայր:
Հաղորդվում է նաեւ, որ ընկերության բաժնետերերից մեկը ԱՄՆ նախկին նախագահ ավագ Ջորջ Բուշի վարչակազմի ղեկավար Ջոն Սունունուն է (ընկերության բաժնետոմսերի 9,3 տոկոսը պատկանում է նրան): Նշվում է, որ Սունունու ընտանիքի մյուս անդամները նույնպես մասնակցում են ընկերության կառավարմանը ։ Բաժնետոմսերի ևս 3,5 տոկոսը պատկանում է Limelight Industrial Developments ընկերությանը, որի մասին մատչելի հրապարակային տեղեկատվություն չկա:
Anglo Asian Mining-ի խոշորագույն բաժնետերը Իրանում ծնված Ռեզա Վազիրին է' բաժնետոմսերի 28%, որն իր բիզնեսը վարում է Ադրբեջանում:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մուտք գործել ԼՂՀ-ում գործող երկու հանքեր, սակայն ղարաբաղցիները թույլ չեն տվել թշնամիներին մուտք գործել հանքեր։