Beeline-ը հայտարարում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում վաճառքի և սպասարկման գրասենյակի բացման մասին։ Նաիրյան 151/ 3 հասցեում գտնվող նոր գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։
ՙ2015 թվականին Beeline-ը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրին, որի առաջնահերթություններից է մեր գրասենյակների աշխարհագրական հասանելիության բարձրացումը: Մենք հետագայում ևս կձգտենք որքան հնարավոր է մոտ լինել մեր հաճախորդներին և ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն ու հասանելիություն՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 51-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում։