


Արմինֆո. Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Բերդձորի (Լաչինի) միջանցքում տրանսպորտի երթեւեկության խափանումների մասին հաղորդումների առնչությամբ, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջափակմանը եւ տարածաշրջանի մատակարարման գծի խախտմանը: Այդ մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում։
"Անհանգստությունը մեծանում է նաև բնական գազի մատակարարումների դադարեցման մասին տեղեկատվությամբ։ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ձեռնամուխ լինել ճանապարհային երթեւեկության եւ էներգամատակարարման լիակատար վերականգնմանը՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու նպատակով", - ամփոփել են Կիպրոսի ԱԳՆ-ում:



