Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքոով Արցախում հասունացող հումանիտար աղետին։ Մասնավորապես, Ավանեսյանն ընդգծել է, որ արցախահայությունը բախվել է առողջապահական ճգնաժամի ՝ ադրբեջանական կողմից Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհի փակման հետևանքով։
"Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց չեն կարող տեղափոխել Երեւան, անհնար է դարձել նաեւ բնակչությանը դեղորայքի եւ այլ մարդասիրական օգնության մատակարարումը", - նշել է նա: