


Արմինֆո. Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերականգնել Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները՝ ապահովելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները։ Այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության կայքում հրապարակված հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում այն առնչությամբ, որ ավելի քան 24 ժամ դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով, ինչը լուրջ հումանիտար հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։
Նաեւ հիշեցվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը Բերձորի (Լաչինի) միջանցքով՝ երկու ուղղությամբ։



