


Արմինֆո. Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այդպես է մեկնաբանել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյան։
«ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը կապող միջանցքը փակելն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման համար չի։ Ադրբեջանը ցանկանում է վերացնել և´ Արցախը, և´ Հայաստանը։ Հերիք սին հույսներ տարածեք, թե մեկը տալով մյուսը փրկելու եք։ Հակառակը` Արցախը պահելով միայն կպահենք Հայաստանը։ Թշնամին ցանկանում է մեզ վերացնել, այլ ոչ թե բազառային արևտրի է դուրս եկել։ Իսկ թե որ քայլը կանի առաջինը, որը` երկրոդը, որը երրորդը, միայն կախված է մեր անխելք զիջումներից։ Կդիմադրենք, կպայքարենք, կկռվենք` տեր կմնանք, ոչ`ոչ։ Այսքանը:
Հ.Գ. Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեր պապերն են ասել, թուրքի հետ շփվիր, բայց ճպատըտ ձեռքից ցած մի դիր։ Երբ կպատասխանենք, այդ ժամանակ էլ կդադարի», - գրել է Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։



