


Արմինֆո.Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն», - ասվում է հաղորդագրությունում։



