Արմինֆո. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնը։
Նա ծնվել է 1981 թվականին, ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Արդեն նախկին նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախօրեին։ Նա իր պաշտոնում աշխատել է 2 տարի ։